Բաժիններ՝

ԱՄՆ-ն առաջին անգամ օդում լիցքավորել է անօդաչու թռչող սարք

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հաջողությամբ իրականացրել են փորձարկումներ, որոնց ժամանակ առաջին անգամ անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) լիցքավորվել է օդում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Բո Դուարտեն:

Փորձարկման ժամանակ Omega К-707 լիցքավորիչ ինքնաթիռը 1500 լիտր վառելիքով է լիցքավորել Northrop Grumman X47B ԱԹՍ-ին: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի արևելյան ծովափին: Ընդգծվում է, որ օդում լիցքավորման գործընթացը բարդ է անգամ սովորական ինքնաթիռների դեպքում՝ էլ չասենք ԱԹՍ-ի մասին:

Northrop Grumman X47B-ը մշակվել է ավիակիրների վրա օգտագործվելու համար: ԱԹՍ-ն ավիակրի տախտակամածի վրա իր առաջին թռիչքն ու վայրէջքը կատարել է 2013 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս