«Այս արդյունքներն ապագայում ծիլ կտան». Տրայան Հրիսթեա

«Շատ զգալի, ներկայացումներով լի համաժողով էր: Մենք տեսանք ներկայացումներ, պատմություններ` տարբեր ռակուրսներից և, կարծում եմ, որ սա չի մնա առանց արձագանքի: Առաջին օրը մենք գիտնականներին հանդիպեցինք, երկորդ օրը՝ քաղաքագետներին: Դա ցույց է տալիս կազմակերպման բարձր մակարդակը: Ես շատ ուրախ կլինեմ տեսնել` ինչպես այս հռչակագիրը և հայտարարությունները, որ ընդունվեցին, առաջ կգնան ու կյանք կունենան ապագայում»,- այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով երկօրյա գլոբալ ֆորումի ավարտից հետո հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ֆորումի աշխատանքը:

Ըստ նրա՝ արդեն ակնհայտ են ֆորումի արդյունքները՝ Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվության տարածումը. «Ես կարծում եմ, որ այս արդյունքներն ապագայում ծիլ կտան և տեղեկատվության աճ կլինի և դա կօգտագործվի ապագա քայլերի համար»:

՝

Տեսանյութեր

Լրահոս