Բաժիններ՝

Շարլ Ազնավուրը Մոսկվայում հանդիպել է իր երկրպագու Լիդա տատիկին

Հայտնի շանսոնյեն իր վաղեմի երկրպագուհուն հրավիրել է Մոսկվայում կայացած իր համերգին, ապա՝ ետնաբեմ: Հիշեցնենք, որ մարտի 17-ին «Коммерсант» թերթի լրաագրող Ալեքսանդր Չյորնիխը թերթի կրպակի մոտ հանդիպել էր Լիդա տատիկին, ով ուշադիր զննում էր Ազնավուրի նկարը ամսագրի վրա: Տատիկը խոստովանել էր, որ ցանկանում է ներկա գտնվել Ազնավուրի համերգին: Նա նաև ասել էր, որ երիտասարդ տարիներից սիրել է ֆրանսիական երգերը, անգամ մետրոյում մի երգ է կատարեց:

Տատիկի կատարմամբ տեսահոլովակը լրագրողը տեղադրել էր համացանցում՝ այն վերնագրելով՝ «Լիդա Տատիկին Ազնավուրի համերգին եմ ցանկանում տանել»: Այս տեսանյութին անմիջապես արձագանքել են մարդիկ, որոնք պատրաստակամություն էին հայտնել համերգի տոմս գնել նրա համար: Այս նորությունն անմիջապես հասավ Փարիզ: Հայտնի շանսոնյեն հուզվել էր իր երկրպագուհու տեսանյութից և հրավիրել նրան իր համերգին: Անգամ տեսահաղորդագրություն էր ուղղել նրան:

Լիդա տատիկը զարմացել էր Ազնավուրի հրավերից, և սկզբում կտրականապես հրաժարվում էր իր կուռքի համերգին գնալուց: Այնուամենայնիվ Ազնավուրի հանդեպ սերը հաղթեց:

Համերգից հետո Շարլ Ազնավուրը հանդիպեց իր երկրպագուհուն՝ Լիդա տատիկին: Վերջինս Ազնավուրին ծաղիկներ նվիրեց և շնորհակալություն հայտնեց համերգի հրավիրատոմսի համար: Ազնավուրը Լիդա տատիկի կարմիր վարդերի մի մեծ փունջ նվիրեց:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս