Մեկնարկեց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը (ուղիղ)
Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջև սկսել է Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Այսպիսով, երկարատև ընդմիջումից հետո այս սրբադասման միջոցով վերականգվում է Հայ եկեղեցու սրբադասման կարգը եւ շարունակական է դառնում Հայաստանյայց առաքելական եկեղեցու սրբադասման գործընթացը:
Հազարավոր հավատացյալներ, օտարերկրյա հյուրեր այս պահին Մայր Աթոռի բակում հետևում են արարողության մեկնարկին: Արարողությունը նախագահում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն։ Վերջինս Հայաստան է ժամանել այսօր` հատուկ ինքնաթիռով, եւ իր հետ բերել է Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներ։
Ուղիղ հեռարձակումը՝ «Ազատություն» ռադիոկայանի: