Բաժիններ՝

Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կդառնա ԵՄ անդամ. Միլոշ Զեման

Ռուսական  ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ Ռուսաստանն ապագայում կդառնա ԵՄ անդամ: Զեմանն այս մասին հայտարարել է Չեխական ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ.

«Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կդառնա ԵՄ անդամ: Եթե դա ձեզ դուր չի գալիս, ապա կարող եք համարել, որ ԵՄ-ն է անդամակցում Ռուսաստանին»: Զեմանը կողմ է արտահայտվել Չեխիայի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական գործընկերային հարաբերությունների վերականգնմանը.

«Ես չեմ ցանկանում ոչ մի նվեր: Ցանկանում եմ միայն, որ գոյություն ունենան տնտեսական ստանդարտ պայմաններ, ներառյալ՝ ներդրումներ անելն ու ապրանքափոխանակությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս