Գաջիևը հայտարարել է, որ Ջաֆարովը քրեական պատասխանատվության է ենթարկվել «հարկեր վճարելուց խուսափելու» համար:
Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը տեղավորվում է այն քաղաքական գծի մեջ, ինչն իրականացվել ու իրականացվում է վարչախմբի կողմից, որի հանգուցալուծումը եղավ 2008 թ. մարտի 1-ը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /Եղվարդի նստավայրում/, նախօրեին՝ ապրիլի 16-ին, հրապարակել է ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը, որի համաձայն` վանդալի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառված վնասի համար վճռվել է բռնագանձել 839. 390 ՀՀ դրամ:
Երկրի էվոլյուցիան հասկանալու համար պահանջվում է հասկանալ Երկրի և Արեգակի առնչությունները: Արեգակը նախկինում մագնիսականորեն չափազանց ակտիվ աստղ էր, և դրա ազդեցությունները տիեզերական եղանակի վրա կարող էին էական հետևանքներ ունենալ Երկրի վրա կյանքի ծագման և զարգացման համար:
Նամակին կից ուղարկվել է նաև Համահայկական Հռչակագիրը՝ կոչ անելով տարբեր երկրների հանրային խորհուրդներին ծանոթանալ Հռչակագրի բովանդակությանը և իրազեկել դրա մասին հասարակության լայն շրջանակներին:
Նա նշեց, որ ակտիվ երկխոսություն է ընթանում քաղաքականության, մշակույթի, մարդու իրավունքների, սոցիալական և այլ ուղղություններով, սակայն պետք է վերանայել գործակցությունը. «Լիահույս եմ, որ Ռիգայի գագաթնաժողովը ԱԼԳ երկրներին հնարավորություն կտա նորովի անդրադառնալ մեր բացթողումներին և ձեռքբերումներին, որ արձանագրվել են Վիլնյուսի գագաթնաժողովից հետո»:
Մենք լիահույս ենք, որ Ռիգայի գագաթաժողովը կհղի ուղերձ առ այն, որ Եվրամիությունը հետաքրքրված է ամրապնդել եւ շարունակել Արեւելյան գործընկերությունը Հայաստանի հետ նոր հիմքով ու սկզբունքներով:
Նա շեշտեց, որ ԵՄ արժեքները վեր են ամեն ինչից և պետք է հասնել նրան, որ բարեփոխումները իրականոմ տեղի ունենան: Հրիսթեայի խոսքով՝ 2014թ. նոյեմբերին աջակցության մասին փաստաթուղթ է ստորագրվել, որով 90 մլն եվրո է հատկացվել այս տարվա ահամար՝ որպես աջակցություն մասնավոր հատվածի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը
Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանն ու նրանց փոքրիկ դուստր Նորթը Հայաստան ու Միջին Արևելք այցից հետո վերադարձել են Լոս Անջելես, որտեղ նրանց դիմավորել են հազարավոր երկրպագուներ:
Իրանի և Արևմուտքի միջև սկիզբ առած «ձնհալը» աշխարհի մայրաքաղաքներում հույսեր է առաջացնում, որ վերջապես կլուծվի Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը, և այդ երկիրը կարող է մոտ ապագայում դառնալ ԱՄՆ-ի և Եվրամիության հուսալի գործընկերը մերձավորարևելյան տարածաշրջանում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ապա ԵՄ մտնելն Անկարայի ձեռքում է:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ տուժողից նյութական պահանջ չունի։ Նրա ներկայացուցիչն առարկեց միջնորդության դեմ, պնդեց, որ դատաքննության ընթացքում ակնհայտ կդառնա, որ սխալ որակում է տրվել հանցագործությանը, արագացված կարգ կիրառելով ցանկանում են դատարանից թաքցնել իրական հանցագործությունը։
Շոյգուն հիշեցրել է Սերբիայում, Իրաքում ու Լիբիայում Արևմուտքի միջամտությունների մասին:
Ես չեմ կարող գնահատական տալ իմ նախորդին, դա պետք է անեն պատմաբանները:
Ըստ Ն. Զոհրաբյանի՝ ՀՀ-ն հարկավոր է ոչ թե ձևական փաստաթուղթ, այլ ճկուն և գործուն համաձայնագիր:
Կրեմլի մամլո ծառայությունը երկուշաբթի հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որը հանում է Իրանին C-300 համակարգեր վաճառելու վրա դրած արգելքը:
2015 թվականի ապրիլի 13-ին ահազանգ էր ստացվել` ըստ որի Տ.Պետրոսյան 18շ բնակիչ, 1951թ. ծնված Ա.Խանզադյանը 9-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:
Նրա դեմ ներկայացված մեղադրանքներն ունեցել են քաղաքական դրդապատճառներ:
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը:
Ադրբեջանի կողմից 2014 թվականի օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների եւ փաստաբանների խումբը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ նա իր բնական մահով չի մահացել:
Հեմոֆիլիան արյան մակարդման ժառանգական հիվանդություն է: Նման հիվանդների մոտ բացակայում կամ ցածր տոկոս են կազմում արյան մակարդելիության համար պատասխանատու գործոնները: Հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում է տարաբնույթ արյունահոսություններով, որոնք բուժօգնության ուշացման դեպքում կարող են բերել մահվան:
Կառավարությունում երեկ քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2014 թ. հաշվետվությունը:
Ապրիլի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Հասմիկ Հարությունյանի երդման արարողությունը:
Օպերայում «Մեղեդի» սրճարանի մոտ այսօր՝ ապրիլի 17-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ տղամարդկանց միջեւ:
Ադրբեջանը պարբերաբար ու մասշտաբային ձևով ճնշում է մարդու հիմնարար իրավունքներն ու քննադատական ձայները:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) լիագումար նիստին:
Պուտինը կասկած է հայտնել, որ այդպիսի որոշումները մշտապես ընդունվում են ինքնուրույն:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությաբ դատարանում այսօր սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի քննությունը։
Եվրոպական խորհրդարանն իրեն օժտել է պատմաբանների ու միջազգային դատարանի գործառույթներով: