ՀՀ Հանրային խորհուրդը նամակ է հղել Հանրային խորհուրդների միջազգային կառույցին

ՀՀ Հանրային խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նամակ է հղել Հանրային խորհուրդների միջազգային կառույցին՝ Տնտեսական ու սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային, որի կազմում ընդգրկված է 67 երկրի 70 հանրային խորհուրդ՝ այդ թվում նաև ՀՀ Հանրային խորհուրդը:

Հիշեցնելով, որ ս.թ. ապրիլի 24-ին լրանում է 1894-1923 թթ. Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության և հայրենազրկման 100-րդ տարելիցը, ՀԽ-ն նշել է, որ աշխարհի մի շարք երկրներ և ազդեցիկ միջազգային կառույցներ ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը, սակայն ժամանակակից Թուրքիան չի ընդունում պատմական իրողությունը: Նամակում նաև նշվել է, որ այսօր կա պատմական հնարավորություն վերագնահատելու այդ սոսկալի ողբերգությունը, որի մոռացությունը կամ ժխտումը նպաստում է նմանատիպ ոճրագործությունների կրկնմանը երկրագնդի տարբեր հատվածներում, ինչպես արդեն եղել է:

Նամակին կից ուղարկվել է նաև Համահայկական Հռչակագիրը՝ կոչ անելով տարբեր երկրների հանրային խորհուրդներին ծանոթանալ Հռչակագրի բովանդակությանը և իրազեկել դրա մասին հասարակության լայն շրջանակներին:

ՀՀ Հանրային խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս