Բաժիններ՝

Կյանքի համար վտանգավոր աղետներ՝ Արեգակից. ի՞նչ է մեզ սպասվում մոտ ապագայում

Երկրի էվոլյուցիան հասկանալու համար պահանջվում է հասկանալ Երկրի և Արեգակի առնչությունները: Արեգակը նախկինում մագնիսականորեն չափազանց ակտիվ աստղ էր, և դրա ազդեցությունները տիեզերական եղանակի վրա կարող էին էական հետևանքներ ունենալ Երկրի վրա կյանքի ծագման և զարգացման համար:

Վերջերս ՆԱՍԱ-ի աշխատակից, հայազգի աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանն իր գիտական թիմով ուսումնասիրել է, թե ինչպիսին է Արեգակի մագնիսական ակտիվությունն իր հաճախակի և էներգետիկ պսակային զանգվածի ժայթքումների առումով (Coronal Mass Ejection, CME), և ինչպես այս ամենը կարող էր ազդել վաղ Երկրի մթնոլորտի և կյանքի վրա:

Շուրջ 4,3 միլիարդ տարի առաջ առաջին անգամ երևան եկավ ջուրը, որից ավելի քան կես միլիարդ տարի հետո միայն Երկրի վրա զարգացավ նախնական կյանքը: Գնահատելով վաղ Արեգակի դերը մագնիսական գործընթացներում՝ մասնագետներն ուսումնասիրեցին, թե ինչով կարող էր պայմանավորված լինել այսպիսի ժամանակային ընթացքը: Մասնավորապես, մոդելավորել են հաճախակի և էներգետիկ զանգվածի ժայթքումների փոխազդեցությունը Երկրի մագնիսոլորտի հետ: space.comի փոխանցմամբ՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ վաղ ժամանակներում Արեգակից զանգվածի ժայթքումները շարունակաբար ոչնչացրել են Երկրի մագնիսոլորտի ենթաարեգակնային մասերը Երկրի շառավղից պակաս բարձրության վրա: Մեր հայրենակիցն օգտագործել է նորագույն եռաչափ մագնիսահիդրոդինամիկական մոդելը, որը նախատեսված է տիեզերական եղանակի կանխատեսումների համար: Կիրառել ենք մոդելը վաղ ժամանակներում Երկրի վրա ամենախրթին պայմանների համար: Մոդելը ցույց է տվել, որ Երկրի շուրջ դիպոլային մագնիսական դաշտը մեծապես տուժել է զանգվածի ժայթքումների մագնիսական վերամիավորումից` ամեն օր առաջացնելով «կատարյալ փոթորիկներ»: Այս մեծության արեգակնային փոթորիկը կարող էր առաջացնել Երկրի մթնոլորտի և օզոնային շերտի քայքայում՝ հանգեցնելով մահացու գերմանուշակագույն ճառագայթման` Արեգակից անցնելով Երկրի մակերևույթին, և մթնոլորտից խուսափած ածխածնի երկօքսիդի շնորհիվ առաջացած ջերմոցային էֆեկտի:

Հետազոտությունը ցույց է տալիս, այսպես կոչված, «թույլ երիտասարդ Արեգակ» պարադոքսի հնարավոր պատասխանը, որտեղ, ըստ աստղային էվոլյուցիոն տեսության՝ այժմ Արեգակը 4 միլիարդ տարի առաջվանից միայն 75%-ով է պայծառ, քանի որ այն այսօր չի համապատասխանում այն եզրակացությանը, որ մեր մոլորակը բավական ջերմ էր հեղուկ օվկիանոսները պահպանելու համար: Մասնավորապես, մոդելն ապացուցում է, որ զանգվածի ժայթքումների ուղղակի տաքացումը, ինչպես նաև էներգետիկ պրոտոնների արտադրությունը զանգվածի ժայթքումներում և հարակից ցնցումները բավարար են՝ ջերմ պայմանները վաղ Երկրի վրա հաշվի առնելու համար: Մոդելը կարող է նաև համահունչ լինել վերջին հայտնագործությունների հետ, օրինակ, ավելի քան 2.7 միլիարդ տարի առաջ ջրի կաթիլներից ձևավորված փոքր խառնարանները, որտեղ վաղ Երկրի մթնոլորտային ճնշումն այժմյան ճնշման շուրջ կես արժեքն ուներ:

Կարդացեք նաև

Այս հետազոտությունը ոչ միայն արծարծում է վաղ Արեգակի և մեր մոլորակի էվոլյուցիայի կարևորագույն հարցեր, այլև կարևորագույն տեղեկատվություն է ապագա տիեզերական եղանակային աղետների մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոնա Ֆարմանյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս