Ադրբեջանի Grand Strategy-ն իրականում թույլին կլանելն է. ի դեպ, Սևանը պատահական ընտրված չէ. Վազգեն Հովհաննիսյան
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանը գրում է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, ըստ էության, արտահայտում է Բաքվի այն տեսլականը, թե ինչպես է պատկերացնում «խաղաղությունը»՝ քայլ առ քայլ, առանց լայնածավալ պատերազմի, Հայաստանի տարածքային ու քաղաքական հնարավորությունների աստիճանական սահմանափակմամբ։

Ադրբեջանի Grand Strategy-ն իրականում թույլին կլանելն է։ Ի դեպ, Սևանը (Գյոլչայ) պատահական ընտրված չէ. Քարվաճառի հանձնումից հետո Սևանի աջ ավազանի ռազմավարական խոցելիությունն ակնհայտ է։ Փաստացի՝ 2020 թ. նոյեմբերյան կապիտուլացիան ոչ միայն ճանապարհ բացեց Արցախի հետագա ամբողջական օկուպացիայի համար, այլև դամոկլյան սուր կախեց Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի վրա»:

