
Դունյա Միյատովիչը մտադիր է այցելել Ադրբեջան՝ մարդու իրավունքների խնդրի լուծման համար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի մամլո ազատության հարցերով Դունյա Միյատովիչը դատապարտել է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին ազատազրկելու մասին դատական որոշումը.
«Ռասուլ Ջաֆարովի անարդար դատավճիռը մեծացրել է այն լրագրողների ու իրավապաշտպանների թիվը, որոնք անհիմն պահվում են Ադրբեջանի բանտերում: Ադրբեջանը պարբերաբար ու մասշտաբային ձևով ճնշում է մարդու հիմնարար իրավունքներն ու քննադատական ձայները:
Մոտ ժամանակներս ես մտադիր եմ այցելել Բաքու՝ այդ մտահոգիչ հարցերը լուծելու նպատակով: Դժբախտաբար, ավելի վաղ պետական մարմիններն անտեսել են իմ բազմաթիվ դիմումները, որոնք ես արել եմ նրանց հետ հանդիպումներում: Չնայած դրան՝ ես կշարունակեմ Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության փնտրտուքը»: