Ռուսաստանի կողմից Իրանին C-300 համալիրների վաճառքը կարող է կապված լինել նրա ֆինանսական դրության հետ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) վաճառքի վրա դրված արգելքի վերացմանը գնալ իր ֆինանսական դրության պատճառով, որում նա հայտնվել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների հետևանքով:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուըցիչ Մարի Հարֆը. «Դա կարող է կապված լինել գումարի հետ՝ հաշվի առնելով, թե ինչ իրավիճակում է գտնվում ռուսական տնտեսությունը»:

Դրա հետ մեկտեղ՝ Հարֆը հայտարարել է, որ այդ գործարքը չի կարող ազդել Ռուսաստանի ֆինանսական դրության վրա: Հարֆն ընդգծել է, որ C-300-ների մատակարարումը չի խաթարի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ բանակցություններում միջազգային միասնությանը:

Կրեմլի մամլո ծառայությունը երկուշաբթի հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որը հանում է Իրանին C-300 համակարգեր վաճառելու վրա դրած արգելքը: Իրանին 5 դիվիզիոն C-300 վաճառելու մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2007 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930