Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել ԵՊՀ-ի դեմ
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը երկար տարիներ ղեկավարած Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Երևանի պետական համալսարանի։ Հայտնում է Փաստինֆո-ն։
Գագիկ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի 17․08․2026թ․ թիվ 155/99-Ա հրամանը, ինչպես նաև՝վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սաղոյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու վերաբերյալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

