Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Լոս Անջելես են վերադարձել. օդանավակայանում խորհրդավոր միջադեպ է գրանցվել
Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանն ու նրանց փոքրիկ դուստր Նորթը Հայաստան ու Միջին Արևելք այցից հետո վերադարձել են Լոս Անջելես, որտեղ նրանց դիմավորել են հազարավոր երկրպագուներ:
Օդանավակայանում վայրէջք կատարելուն պես հանրահայտ աստղերին «գրոհել» են օդանավակայանում հավաքված նրանց երկպագուները: Բանը հասել է նրան, որ Քանյեն ստիպված է եղել գրկել փոքրիկ Նորթին ու վազել դեպի մեքենան: Ինչպես գրում է TMZ-ն, երբ Քանյեն նստել է մեքենան, անհայտ մեկը մեքենայի մեջ ինչ-որ թղթի կտոր է նետել: Քիչ անց մեքենային է մոտեցել նաև Քիմ Քարդաշյանը, իսկ երբ վերջինս նստել է մեքենան, թուղթը դուրս են շպրտել մեքենայից:
Թարգմանությունը՝ armlur.am-ի: