Վերջին շրջանում ԵՄ-ՀՀ հարաբերությունները բավական ակտիվացել են. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային Ժողովում խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝
«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ վերջին շրջանում ԵՄ-ՀՀ հարաբերությունները բավական ակտիվացել են, ինչը շատ դրական է:

«Ես չեմ կարծում, որ Ռիգայում համապարփակ փաստաթուղթ կլինի, բայց հիմնական կոդերը կփաստարկվեն, և մոտավորապես կարելի է պատկերացնել այն օրակարգը, որը ՀՀ-ԵՄ ապագա հիմնարար փաստաթղթում կլինի`քաղաքական երկխոսություն, վիզաների ազատականացում, առևտրատնտեսական հարաբերություններ»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ն հարկավոր է ոչ թե ձևական փաստաթուղթ, այլ ճկուն և գործուն համաձայնագիր:

Ն.Զոհրաբյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանի կողմից 2 օր առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը վկայում է, որ որևէ քաղաքական ու տնտեսական շահ չի կարող արդարությունից վեր լինել:

Տեսանյութեր

Լրահոս