
Պուտինն ու Օլանդը կարող են հանդիպել Երևանում. Կրեմլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում չեն բացառում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը.
«Երևան Պուտինի ու Օլանդի ժամանելու ժամկետները համընկնում են, նրանք այնտեղ են գտնվելու միաժամանակ, չի կարելի բացառել նրանց շփումն այն ծրագրի «դաշտերում», որը պատրաստել է հայկական կողմը»: