ԱԳՆ-ն վերջին տարիներին արել է միայն մեկ բան՝ միջազգային առևտուր, բայց հայկական հողերն են եղել ապրանքը. Նարեկ Կարապետյան
Հայաստանում գյուղատնտեսությունը շեշտակի անկում է ապրում. այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ սա խայտառակ վիճակ է։
Կարապետյանն ասաց, որ բանկերի տոկոսները բարձրանալու են, ինչը շատ վատ ազդեցություն է ունենալու ժողովրդի վրա։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց, թե ՔՊ-ն շատ ազնիվ է գտնվել, երբ Արտաքին գործերի նախարարությանն ավելացրել է նաև «միջազգային առևտրի» տերմինը։
«ԱԳՆ-ն վերջին տարիներին արել է միայն մեկ բան՝ միջազգային առևտուր, բայց ապրանքը եղել է հայկական հողերը»,- ընդգծեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

