«Արևելյան քաղաքականությունը եղել է, կա և կմնա ԵՄ-ի առաջնահերթություն». Հրիսթեա
Այսօր ԱԺ-ում «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարեց, թե Արևելյան քաղաքականությունը եղել է, կա և կմնա ԵՄ-ի առաջնահերթություն:
Նա շեշտեց, որ ԵՄ արժեքները վեր են ամեն ինչից և պետք է հասնել նրան, որ բարեփոխումները իրականոմ տեղի ունենան: Հրիսթեայի խոսքով՝ 2014թ. նոյեմբերին աջակցության մասին փաստաթուղթ է ստորագրվել, որով 90 մլն եվրո է հատկացվել այս տարվա ահամար՝ որպես աջակցություն մասնավոր հատվածի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը. «Սա նոր ինովացիոն ծրագիր էր և ընդհանրապես ԵՄ-ն առաջին անգամ է, որ ԵՄ-ից դուրս նման բան է իրականացնում գործընկեր եկրներին աջակցելու համար: Դրանք կարևոր առաջընթաց կապահովեն՝ վիզաների ազատականացման, GSP+-ը ապագայում շարունակելու համար, խթանելու ԵՄ առաջնահերթությունների վրա հիմնված բարեփոխումները ՀՀ-ում»: Տ.Հրիսթեան նշեց, որ իրենք հույսը դնում են ԱԺ վրա, որ այս հացրերը խթանվեն:
ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսեց նաև ֆինանսական ծրագրերի մասին, որոնք սկսվել են, շարունակվելու են և մոտ ապագայում կսկսվեն: Նրա խոսքով՝ ԵՄ աջակցությունը քաղհասարակությանն ավելացել է և դա կշարունակվի, որ քաղաքացիական հասարակության կարողություններն ավելացվեն, որ երկխոսության մեջ մտնեն ՀՀ իշխանությունների հետ բարեփոխումների իրականացման համար:
«Ռիգայի գագաթնաժողովը հնարավորություն կընձեռի գնահատելու համար՝ որտեղ են գտնվում երկկողմ հարաբերությունները, ինչպիսի առաջընթացի ենք հասել, նաև ռազմավարական ուղենիշները ապագա գործունեության վերաբերյալ: Համոզված եմ, որ գագաթնաժողովը վերահաստատելու է ԵՄ հանձնառությունը՝ ԱԼԳ-ն մնում է մեր առաջնահերթ խնդիրը, և հաստատելու համար, որ դրանք նպատակ ունեն զարգացնելու ավելի սերտ հարաբերություններ ԵՄ և ինքնիշխան ու անկախ ԱԼԳ երկրների հետ: Դա նաև ցույց կտա, որ տարբերակումը երկկողմ հարաբերություններում կօգնի պահպանելու ԱԼԳ-ն իբրև ներառական շրջանակ բոլոր 6 պետությունների համար, ինչն էլ կլինի նրանց հավակնությունը ԵՄ առումով:
ԵՄ-ն փորձում է աշխատել բոլոր երկրների հետ՝ փորձելով խուսափել բոլոր բաժանարար գծերից: Ռիգայի գագաթնաժողովում կարող են քննարկվել ընդհանուր հետաքրքրության նախագծեր: Զարգացումները տարածաշրջանում Վիլնյուսի գագաթնաժողովից հետո իսկապես մարտահրավերներ են, սակայն ԱԼԳ ներդրումը իբրև քաղաքականություն կա և մնալու է ԵՄ առաջնահերթություն»,- ասաց Տ.Հրիսթեան: