Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ պետդեպարտամենտին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մարդու իրավունքների ակումբ» հասարակական միավորման համահիմնադիր ու նախագահ Ռասուլ Ջաֆարովի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը գնահատվում է՝ որպես այնպիսի հայտարարություն, որը դուրս է գալիս օրենքի շրջանակներից ու հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտություն:

Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը. «Ադրբեջանում ամբողջովին ապահովվում է օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը և դատական համակարգի անկախությունը: Ադրբեջանում որևէ մեկը չի հետապնդվում իր քաղաքական գործունեության ու հայացքների համար: Ադրբեջանն ամբողջովին կատարում է միջազգային մակարդակով ստանձնած պարտավորությունները»:

Գաջիևը հայտարարել է, որ Ջաֆարովը քրեական պատասխանատվության է ենթարկվել «հարկեր վճարելուց խուսափելու» համար, ինչն «ապացուցվել» է դատարանի կողմից. «ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն ուղղված է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին 6.5 տարով ազատազրկման դատապարտելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930