Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-18-ը և 21-ի կեսօրից հետո, 19-20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 32-34 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25…+27 աստիճան։

