Բաժիններ՝

Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրում է Ուկրաինայում պատերազմ սանձազերծելու մեջ. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ղեկավարությունն ԱՄՆ-ին մեղադրել է աշխարհում քաղաքական ու ռազմական գերակայության հասնելու փորձի մեջ: Ընդ որում, նա Արևմուտքին մեղադրել է անվտանգության միջազգային համակարգը փլուզելու և Ուկրաինայում պատերազմ սանձազերծելու մեջ:

Գործակալությունն ընդգծում է, որ «Սառը պատերազմի» տոնով մասնավորապես արտահայտվել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որի խոսքերով՝ ԱՄՆ-ը սադրանք է կազմակերպել՝ փորձելով Կիևին մերձեցնել Արևմուտքին, իսկ Ռուսաստանը հարկադրված է եղել արձագանքել դրան:

Մոսկվայում կազմակերպված անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ Շոյգուն հայտարարել է. «ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները Կիևում իրենց ազդեցությունը հաստատելու փորձերում անցել են հնարավոր բոլոր սահմանները»: Լրացնելով նախարարին՝ գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ հենց Վաշինգտոնն է որոշել փոխել գործող աշխարհակարգը՝ այն ծառայեցնելով իր կարիքներին և զգալով՝ որպես «Սառը պատերազմի հաղթող»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին՝ վստահեցրել է, որ Ուկրաինայում իբրև թե չկան ռուս զինծառայողներ, և դա՝ այն դեպքում, երբ ռուս զինծառայողները գերի են ընկել: Շոյգուն հայտարարել է, որ դա Ռուսաստանը չէ, որ ներխուժել է Ուկրաինա և փորձում է վերաձևել սահմանները, և, որ այդ ամենի նախաձեռնողը հենց Արևմուտքն է:

Շոյգուն հիշեցրել է Սերբիայում, Իրաքում ու Լիբիայում Արևմուտքի միջամտությունների մասին, ինչպես նաև բարձրացրել է «արևելյան թևում» ու Արկտիկայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին, որոնք, նրա կարծիքով՝ ունեն հակառուսական ուղղվածություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս