ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) լիագումար նիստին: Պատվիրակության կազմում էին ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հայկ Բաբուխանյանը եւ Հովհաննես Սահակյանը: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը պարգեւատրվել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ խորհրդի պատվոգրով:

Նիստի ավարտից հետո հայ խորհրդարանականները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» միջոցառմանը:

Տեսանյութեր

Լրահոս