Գառնիի տաճարի պատին գրառում կատարած ռուսաստանցին դատապարտվել է 2 ամիս կալանքի. նրանից նաև կբռնագանձվի 839. 390 ՀՀ դրամ. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /Եղվարդի նստավայրում/, նախօրեին՝ ապրիլի 16-ին, հրապարակել է ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը, որի համաձայն` վանդալի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառված վնասի համար վճռվել է բռնագանձել 839. 390 ՀՀ դրամ:
Մ. Նիկիտենկոն 2014 թ. սեպտեմբերի 26-ին, նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով, դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակության հուշարձանի` «Գառնի» տաճարի հարավային պատին, որի հետևանքով հուշարձանին վնաս էր պատճառվել: Վանդալի հետագա գործողությունը կանխվել էր հուշարձանի պահապանների և քաղաքացիների կողմից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: