Բաժիններ՝

Մարգվելաշվիլին դրականորեն է արտահայտվել Վրաստանում Սաակաշվիլու կառավարման նկատմամբ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ռիգայի համալսարանում ունեցած ելույթում դրական է արտահայտվել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանի նկատմամբ:

Մարգվելաշվիլին Վրաստանում Սահակաշվիլիի իրականացրած բարեփոխումները որակել է որպես հետաքրքիր ու դրամատիկ. «Ես չեմ կարող գնահատական տալ իմ նախորդին, դա պետք է անեն պատմաբանները: Ես կարող եմ միայն արտահայտվել նրա կառավարման ժամանակահատվածի մասին:

Այդ ժամանակահատվածում կատարվել են հետաքրքիր ու դրամատիկ բարեփոխումներ, որոնք հանգեցրել են դրական բազմաթիվ արդյունքների՝ կապված սպասարկման ոլորտի, Ոստիկանության ու կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Բացի այդ, քայլեր են կատարվել նաև Վրաստանի եվրաինտեգրման ուղղությամբ, և այդ գործընթացն ավարտվել է գործող կառավարության ժամանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս