2015 թվականի մարտին, նախնական տվյալներով, Ռուսաստանում գործազուրկների ընդհանուր թիվն աճել է մինչև 4.5 միլիոն մարդու:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը:
1946 թվականին հայրենադարձների առաջին քարավաններով Հունաստանի մայրաքաղաք Աթենքից գալով Հայաստան, Հարություն Քեհեյանն իրեն նվիրեց հայկական ֆուտբոլին՝ նրա տարեգրության մեջ թողնելով ֆուտբոլիստի և մարզչի բազմաթիվ աստեղային պահեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը և «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին: Հանրապետության Նախագահը բացման արարողության ընթացքում ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով և […]
Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության նավթարդյունաբերության նախարար Շեյրի Մողադդամը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էր և որոշում էր կայացվել պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Հատուկ ջոկատայինները երեկվանից միջոցառումներ են իրականացնում Գյումրիում՝ կապված մարտ ամսվա սկզբին Քեթիի ձորակում հայտնաբերված 34-ամյա Սամվել Հակոբյանի կամ որ առավել հայտնի է՝ «Մոստիկի», ինչպես նաեւ նրա ընկերոջ՝ Քրիստ Վարդանյանի սպանության հետ:
«Խորհրդանշական է, որ այս օրը համընկավ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա հետ. Վլադիմիր Նազարյանն էլ այս ոլորտում մեր ազգային այն մեծություններից է, ով կհիշվի ընդմիշտ: Նա մեր մասնագիտական ոլորտում ոչ մի վայրկյան մոռացության չի մատնվում, և եթե 3-4 իրավաբան հավաքվում են, ապա առնվազն խոսքի կեսից մեջբերում են Վլադիմիր Նազարյանին՝ սիրով ու գորովանքով»,- ասել է Գագիկ Հարությունյանը և ընդգծել, որ այսօր էլ մարդիկ շարունակում են իրենց մասնագիտական ճշմարտությունը չափել ու կշռել նազարյանական ճշմարտությամբ:
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 17-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Այսօր` ապրիլի 17-ին Մոսկվայում կայացավ Կլոր սեղան «Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» թեմայով: Կլոր սեղանը կազմակերպված էր Ռուսաստանի հայերի միության կողմից ՌԴ Հանրային պալատի և ԱՊՀ երկրների ինստիտուտի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ռուսաստանյան հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, հանրության լայն խավերի ներկայացուցիչներ:
ԵՄ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Ադրբեջանում հանրահայտ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին 6.5 տարով ազատազրկելու մասին դատական որոշումը:
«Նաիրիտ»-ի աշխատակիցների առաջարկությամբ քննարկվել է նաև գործարանում եղած գույքի մի մասի վաճառքի պարագայում գոյանալիք միջոցների հաշվին աշխատավարձը վճարելու տարբերակը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ այժմ բանակցություն է վարվում այդ ուղղությամբ:
Ապրիլի 16-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդան
Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ հիմնական միջոցառումները սկսվում են 2015թ. ապրիլի 22-ից: Նրա խոսքով՝ ապրիլի 23-ին՝ 17:00-ի սահմաններում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տարածքում կսկսվի սրբադասման արարողությունը, որը կարող են դիտել Երևանում՝ Հանրապետության հրապարակում տեղադրված հեռուստաէկրաններից:
Կոչ ենք անում բոլոր ալավերդցիներին բողոքել, բոյկոտել «Շանթով» հեռարձակվող «Խոպանի տեսություն» սերիալը։ Սերիալում ալավերդցու անվան տակ ներկայացվում է մի աղջիկ, ով սովորելու նպատակով մարզից Երևան է գնացել ։
«Առանց ուժեղ Հայաստանի Հանրապետության և Արցախի` հնարավոր չէ խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա հետևանքների վերացման մասին: Պահանջատիրության հաջողության բանաձևը սկսվում է հայրենատիրությունից: Արձանագրենք, որ ՀՀ-ն այսօր ունի բավարար արտաքին քաղաքական կշիռ, որ լինի պահանջատեր` իր պատմական իրավունքներին, հետևողական` իր քաղաքական իրավունքներին և լինի համառ` իր անվտանգության պահպանման հարցում»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ Հռոմի պապի կողմից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը ևս հիրավի համաշխարհային նշանակության իրադարձություն էր:
Ամենաշատը մենք ենք ցանկանում համակողմանի պարզել 1915 թվականի դեպքերի եղելությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը յուրաքանչյուր տարի 30-ից 63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց, անկախ հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանագամանքից, տրամադրում է ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքեր:
Թևան Պողոսյանն իր տարակուսանքը հայտնեց, որ ԵՏՄ-ին կողմ քվեարկած պատգամավորը նման պահանջներ է ներկայացնում ԵՄ-ին. «10 րոպե առաջարկություններ արեց ԵՄ-ին, բայց ԵՏՄ-ի փաստաթղթի քվեարկության ժամանակ ընտրեցին ԵՏՄ-ն: Դե գնացեք ՌԴ-ին սոցիալիզմ կառուցելու պահանջներ դրեք»: Թ.Պողոսյանը նաև նկատեց, թե ինքը դեմ է քվեարկել ԵՏՄ-ին, միշտ կողմ է եղել ԵՄ-ին ու հավատարիմ է մնալու, և ինքն իրավունք ունի պահանջներ ներկայացնելու:
Թիվ 181 դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այն երեխաները, ովքեր հնարավորություն չունեն՝ կարող են չմասնակցել այդ միջոցառմանը, քանի որ այն կազմակերպվում է կամավորության սկզբունքով. «Սովորաբար նման միջոցառումներ դպրոցներն իրականացնում են, սակայն այս դեպքում մենք համագործակցում ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքապետարանի հետ, քանի որ իրենք վերջերս գրքեր տարան Քաշաթաղ զինվորների համար և հիմա էլ պայմանավորվածություն կա հիգիենիայի պարագաներով օգնել սահմանին կանգնած մեր զինվորներին»:
Աշխարհում գոյություն տրանսպորտային բեռներ փոխադրելու համար նախատեսված բազմաթիվ օդանավեր:
«Որքան էլ իրավական ուղղությամբ փորձենք քայլեր կատարել, մեծ հաշվով միջազգային իրավունքը մեծ քաղաքականության սպասավորն է, և աշխարհաքաղաքական գործընթացները մեծապես ազդում են այդ իրավունքի արդարության հաստատման գործի վրա: Այդ պատճառով երկրորդ ծրագիրը վերաբերում է աշխարհի կարևոր խաղացողների՝ ՌԴ-ի, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում խնդրի արծարծման հնարավորությանը»:
«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը Հարություն Քեհեյանին նշանակել էր կառույցի ցմահ տնօրեն:
Կցանկանայինք, որ Հայաստանն էլ քայլեր գործադրեր Ադրբեջանի հետ հարևանային լավ հարաբերությունների ուղղությամբ:
«Զեկույցը ե՞րբ եք խմբագրելու և անգլերեն տարբերակում նշեք՝ Ցե-ղա-սպա-նու-թյուն»,- շեշտված հարցրեց Թ.Պողոսյանը:
Միաժամանակ նա նաև նշեց, որ նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում և ընդամենը բառի գործածում է նշանակում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական հարցեր, ընթացիկ ներդրումային նախագծերն ու հետագա համագործակցության հեռանկարները:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ներկայանալ տարաբնույթ մշակութային նախաձեռնություններով՝ «ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը» խորագրի ներքո՝ ի նշանավորումն ԻԿՕՄՕՍ-ի հիմնադրման 50-րդ տարեդարձի:
Չէ՞ որ պատահական չէ, որ ձեր բոլոր կոռուպցիոներները փախչում են դեպի Մոսկվա: