Գ.Եղիազարյանի հարցին՝ այսինքն՝ եթե Էդուարդ Նալբանդյանը չգնար, Հռոմի պապը պատարագ չէ՞ր տա, Ա. Արշակյանն այսպես արձագանքեց. «Եթե դուք էլ այստեղ չլինեիք, այս վեճը չէր լինի, ուրիշ բան կխոսեինք: Ձեր ներկայությունը օրակարգ է ձևավորում: Եթե Միքայել Միանասյանը չլիներ, Էդուարդ Նալբանդյանը չլիներ, Սերժ Սարգդյանը չլիներ, կլիներ Օսկանյանը, նա էլ իր խնդիրները կլուծեր: Այսինքն՝ այդ մարդկանց ջանքերի շնորհիվ այդ օրը տեղի ունեցավ մեզ համար շատ ցանկալի ակցիա»:
ԵՏՄ-ին անդամակցության հետ մեկտեղ ՀՀ-ն պատրաստակամ է առաջ մղելու իր համագործակցությունը ԵՄ հետ բազմաթիվ ուղղություններով, և առաջիկայում շարունակվելու են բանակցությունները տարբեր ոլորտներում գործակցության ուղիներ գտնելու համար:
Հիմնադիր խորհրդարանը հրավիրում է տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների և դիտորդական առաքելությունների ուշադրությունը Գևորգ Սաֆարյանի գործի վրա՝ բացառելու և կանխարգելելու համար նրա նկատմամբ հնարավոր քաղաքական, հոգեբանական կամ ֆիզիկական ճնշումները:
Վերջին օրերին կրկին աղետագույժ լուրեր են ստացվում Հալեպից, որտեղ ահաբեկիչների հրթիռակոծությանն ու հարձակումներին են ենթարկվում քաղաքի հայկական թաղամասերը: Զոհերի և վիրավորների թվում կան նաև մեր հայրենակիցների անունները:
Այսօր Հայաստանին հնարավորություն է ընձեռնվել Իրանի հետ հարաբերություններ ունենալ. «Մենք այստեղ պետք է մեր ազգային շահն առաջ տանենք, լինենք նախաձեռնող և իրավիճակը կարողանանք կառավարել»:
«Թուրքիան միշտ է մտահոգված եղել, և ամեն տարի ապրիլին գործուղղում է որևէ պաշտոնյայի Ամերիկա, որպեսզի կանխի հնարավոր բանաձևերի ընդունումը Կոնգրեսում, կամ՝ նախագահի կողմից Ցեղասպանություն բառն օգտագործելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ երեկ ստացվել էր նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փորձաքննությամբ հերքվել է դեպքի վայրում հայտնաբերված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված լինելու հնարավոր վարկածը:
«Առաջին աշխարհամարտից հետո տարածաշրջանի քարտեզը միտում ունի փոփոխման, պետք է նոր հայեցակարգ հաստատվի, որովհետև միայն մեկ հարցում ենք մենք առաջընթաց գրանցել՝ ունենք մարտունակ բանակ, սակայն այն չափազանց անգին է, քանի որ մեր զինվորների և զինվորականների կյանքի գնով է իրականացվում»,-հայտնեց պատգամավորը:
Մոսկվայում անցկացված միջսիրիական խորհրդակցություններին՝ Ասադը հայտարարել է, որ դրանց արդյունքները կարելի է համարել էական, և, որ կողմերը հասել են որոշակի առաջընթացի:
«…անջատեցի հեռուստացույցը և հուսախաբ երկար չկարողացա քնել… չգիտեմ, եթե ժամանակ մնաց պատմելու նաև իր հաջողությունների մասին»
Քաղաքացի Հ.Մուսայելյանը 2015թ. փետրվարի 3-ին ոստիկանության բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ իր աները՝ 74-ամյա Զ.Շուշանյանը, փետրվարի 2-ի առավոտյան եղինջ քաղելու նպատակով տնից դուրս է եկել ու չի վերադարձել:
Մենք ընդգծել ենք, որ ողբում ենք այդ մահերի համար, և որ այդ փաստերի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից՝ ներառյալ Թուրքիան, Հայաստանը և ԱՄՆ-ը:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հայտարարեց, որ ինքը և Գուրգեն Եղիազարյանը, մեղմ ասած, հակառակորդներ են. «Մենք իսկական հակառակորդներ ենք: Կարծում եմ՝ հակասեմիտիզմը հիվանդություն է, ծանր հիվանդություն է, հարակավոր է բուժվել: Հրեաներ չեն, դրանք Օսմանյան Թուրքիայի ղեկավարներն են եղել, որոնք կազմակերպել են քրիստոնյաների, մասնավորապես՝ մեր Ցեղասպանությունը, ունեցել են շահ դրանից»:
Իրականացվող հարկային քաղաքականությունը, այդ թվում՝ վարչարարությունը պետք է միտված լինի ինչպես տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանմանը, պետության շահերի պաշտպանությանը, այնպես էլ հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը:
Ապրիլի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը:
Բելառուսը հույսեր է կապում տնտեսական խնդիրների նկատմամբ «Արևելյան գործընկերության» վերակողմնորոշման հետ:
Թուրքիան դեռևս չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այլևս այս տարածաշրջանի ամենակարևոր դերակատարներից չէ, և այդ հին հիշողություններով է առաջնորդվում:
«Մենք էլ, իրենք էլ իրենց պաշտպանական բնագծի ինժեներական կահավորումը մշտապես կատարում ենք, հագեցնում, սա մշտական պրոցես է, հակամարտության տրամաբանություն դա է հուշում»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին:
Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք կհիմնավորեն, որ կատարվածը կազմակերպված հանցագործություն է:
Ապրիլի 17-ին ժամը 11-ին ավտովթար է տեղի ունեցել Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի դիմաց: Բախվել են «Գազ 24» և «Մերսեդես» մակնիշների մեքենաները: Բախման հետևանքով տուժել են «Գազ 24» մակնիշի մեքենայի վարորդ, 1990 թվականին ծնված Լևոն Ռազմիկի Փիլոյանն ու ուղևոր, 1987 թվականին ծնված Հասմիկ Ռազմիկի Փիլոյանը:
Թ.Պողոսյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո մեկ տարուց ավելի ոչինչ չարվեց, ոչ մի գործընթաց տեղի չունեցավ. «Պետք է ազնիվ լինենք, որ ՀՀ-ն իր պատրաստակամությունը մի քանի անգամ հայտնել է առնվազն քաղաքական բաղադրիչը ստորագրելու համար»: Պատգամավորը մեջբերեց 168.am-ում Սլովակիայի նախկին ԱԳ նախարարի հարցազրույցից, որ ԵՄ-ն չի պատրաստվում հրաժարվել Հայաստանից, ու նշեց, որ երկու կողմն էլ սպասում էին իրադարձությունների, որ փորձեին սայլը տեղից շարժել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են գիշերային ակումբի մոտ հրազենի գործադրմամբ քաղաքացի Է.Ջաբուրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Օլիգարխներն ուկրաինական պետականության թշնամիներն են:
Վ.Սպիվակովն ընդամենը 11 ամսական էր, երբ մայրը նրան նստեցնում էր դաշնամուրի վրա, իսկ ինքը՝ նվագում: Երբ մայրն ուրախ երաժշտություն էր նվագում, փոքրիկը փորձում էր թռչկոտել, երբ տխուր՝ ուղղակի ճոճվում էր: Եվ դաշնակահարուհի մայրն էր, որ առաջնորդել էր որդուն դեպի երաժշտության աննկարագրելի և ոչ բոլորին հասանելի աշխարհ:
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ այսօր ԵՏՄ-ի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում աշխարհի մի շարք երկրներ:
Բրասորն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Իշխանությունները նաև պետք է վերջ դնեն այդ հալածանքներին ու իրավապաշտպանների խմբերին թույլ տան ազատորեն գործելու երկրում:
Իրավիճակը ստանդարտ չէ, անտառը միաժամանակ այրվել է մի քանի տեղից:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը այսօր հայտարարել է հացադուլ՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ։