ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգնել են լցանավերին Հորմուզի նեղուցով 900 մլն բարել նավթ փոխադրել

ԱՄՆ-ի զինված ուժերը մայիսի սկզբից ի վեր առևտրային նավերին աջակցություն են ցուցաբերել Հորմուզի նեղուցով ավելի քան 900 միլիոն բարել նավթ տեղափոխելու հարցում: Այդ մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ Թիմ Հոքինսը։

Նա ընդգծել է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը,  նավթի լցանավերի տարանցումն այդ միջազգային ջրային ուղով շարունակվում է։

«Ամիսներ շարունակ մենք աջակցում ենք տարբեր բեռներ, այդ թվում՝ նավթահումք փոխադրող առևտրային նավերի անցմանը», – ասել է Հոքինսը։

Նա տեղեկացրել է, որ նեղուցի շրջափակումն ԱՄՆ ուժերի կողմից շատ արդյունավետ է։ Նրա խոսքով՝ իրենց վերաուղղորդել են ավելի քան 100 նավ, որոնք փորձել են խախտել Հորմուզի նեղուցի շրջափակումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930