ՀԽ կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը այսօր հայտարարել է հացադուլ՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ։

Այսօր Գևորգ Սաֆարյանին է այցելել իրավապաշտպան դիտորդական խումբը, որն արձանագրել է, որ նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած կալանավորների համար առանձնացված խուց։ Դիտորդական խումբը պատրաստակամ է իր ուշադրության կենտրոնում պահելու Գևորգ Սաֆարյանի գործը և իրականացնելու նրան պահելու պայմանների ու նրա առողջական վիճակի մոնիթորինգ։

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն

Տեսանյութեր

Լրահոս