«Հայաստանը 25 տարի ժամանակ կորցրեց». Զարուհի Փոստանջյան
Հայաստանը 25 տարի ժամանակ կորցրեց Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու համար, մինչդեռ պետք էր Իրանի հետ հարաբերություններ կառուցել: Արդյունքում կունենայինք գազամուղ, նավթամուղ, երկաթգիծ և այլ ենթակառուցվածքներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանին հնարավորություն է ընձեռնվել Իրանի հետ հարաբերություններ ունենալ. «Մենք այստեղ պետք է մեր ազգային շահն առաջ տանենք, լինենք նախաձեռնող և իրավիճակը կարողանանք կառավարել»:
Արևմուտք-Իրան հարաբերությունները, նրա խոսքով, նոր պայմաններ են ստեղծելու տարածաշրջանում. «Այն մեր գնահատման և ուշադրության կենտրոնում պետք է լինի պատժամիջոցների դուրս բերումից հետո, թե Իրանի գազը, նավթը դուրս գալով արևմուտքի շուկա, ինչ իրավիճակ կառաջացնի Ռուսաստանի տնտեսության համար: Մենք պետք է ունենանք մեր սցենարները»: