Բաժիններ՝

Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի կողմից սահմաններն ամրացնելու մասին. news.am

Հակառակորդն էլ, մենք էլ միշտ կատարում ենք պաշտպանական բնագծի ինժեներական կահավորում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ ադրբեջանցիները ամրացնում են Հայաստանի հետ իրենց սահմանները:

ՊՆ խոսնակի կարծիքով՝ բնական է, որ սառեցված, թեժացող, իսկ մեր պարագայում նաև` դանդաղ պատերազմի մեջ գտնվող հակամարտության կողմերը պարբերաբար կահավորում են իրենց պաշտպանական բնագիծը:

«Մենք էլ, իրենք էլ իրենց պաշտպանական բնագծի ինժեներական կահավորումը մշտապես կատարում ենք, հագեցնում, սա մշտական պրոցես է, հակամարտության տրամաբանություն դա է հուշում»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս