Բաժիններ՝

Հասմիկ Պապյանը հիասթափվել է

«Երեկ ուշ երեկոյան պատահաբար տեսա, որ Գերմանական ZDF հեռուստածրագրի հյուրն է հայազգի կին բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը: Չնայած այն բանին, որ ինձ բոլորովին չի հետաքրքրում կանացի այս սպորտաձևը, այնուամենայնիվ, ուրախացա, որ ևս մեկ առիթ է այս օրերին օտարներին տեղեկացնելու մեր հայրենակցուհու արմատների մասին: Որքան մեծ եղավ հիասթափությունս, երբ ողջ հաղորդման ընթացքում շեշտը դրվեց նրա ընտանիքի Հայաստանից փախուստի, հոր՝ Արցախյան պատերազմից խույս տալու և մոտ 10 տարի ներգաղթյալների ճամբարներում անցկացրած իրենց դժոխային կյանքի մասին… անջատեցի հեռուստացույցը և հուսախաբ երկար չկարողացա քնել… չգիտեմ, եթե ժամանակ մնաց պատմելու նաև իր հաջողությունների մասին»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխարհահռրակ երգչուհի Հասմիկ Պապյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս