Բաժիններ՝

33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր

Սեպտեմբերի 7-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչություն է ահազանգել Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Շանթ Ա․-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շանթ Ա․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դռան փականը բանալիով բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել իր բնակարան, խառնել տան իրերը, մի ննջասենյակի պահարաններից գողացել 4 մլն դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար գումար, իսկ մյուս ննջասենյակից՝ ոսկյա զարդեր։

Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Անտոն Անտոնյանի գլխավորությամբ, ովքեր ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, գողի կամ գողերի ինքնությունը ճշտելու նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930