«Ցեղասպանությունը կազմակերպել են ոչ թե թուրքերը, այլ հավատափոխ հրեաները»

«Եղեռնի 100-ամյակի հետ կապված տեսեք, թե ինչ են անում մեր հեռուստատեսությունները՝ առանց իմանալու մեր մատաղ սերնդին ինչ-որ բաներ են խորհուրդ տալիս, ինչ-որ բաների մասին են խոսում, որն այդպես չէ: Մեկընդմիշտ իմացեք՝ թուրքը չի կազմակերպել Հայոց ցեղասպանությունը, ոչ մի դեպքում, երիտթուրքերի պարագլուխներից և ոչ մեկը ազգությամբ էթնիկ թուրք չէ, դուք մեկին չեք կարող ասել, որ էթնիկ թուրք է: Բոլորը հավատափող հրեաներ են, և, չգիտես ինչու, մեր իրականությունը դա թաքցնում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Հարցին՝ ի՞նչ ենք շահելու հիմա նման հարցը բարձրացնելով՝, Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Ուղղակի պատմական ճշմարտությունը թուրքի հանդեպ»:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հայտարարեց, որ ինքը և Գուրգեն Եղիազարյանը, մեղմ ասած, հակառակորդներ են. «Մենք իսկական հակառակորդներ ենք: Կարծում եմ՝ հակասեմիտիզմը հիվանդություն է, ծանր հիվանդություն է, հարակավոր է բուժվել: Հրեաներ չեն, դրանք Օսմանյան Թուրքիայի ղեկավարներն են եղել, որոնք կազմակերպել են քրիստոնյաների, մասնավորապես՝ մեր Ցեղասպանությունը, ունեցել են շահ դրանից»:

Գ.Եղիազարյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ եթե հակասեմիտությունը մեծագույն ախտ է, ավելի մեծ ախտ է ինֆորմացիայի պակասը:

Ա. Արշակյանն էլ ասաց, որ Գ. Եղիազարյանը պաշտպանում է թուրքերին՝ փոխելով դատապարտման սլաքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս