«Ինչո՞ւ չասենք, որ Միքայել Մինասյանը, Նալբանդյան Էդուարդը շատ կարևոր դեր են կատարել, որ Սերժ Սարգսյանի օրոք է դա եղել»
«Այն բոլոր լրատվամիջոցները, որոնք համարձակվում են հոդվածներ գրել, որ Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, Կիրակոսները գնացին Վատիկաններում հաջողության հասան, և Հռոմի պապը պատարագ մատուցեց, այդ լրատվամիջոցները, ոչ միայն խեղաթյուրում են իրականությունը, այլ նաև անպատվում են մեծագույն Պապին, ես կարող եմ նրան այդ ամբողջ շարքի մեջ ասել մեծագույնը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ նշելով, որ մենք լրջագույն պապի հետ գործ ունենք:
«Երբ դուք գրում եք, որ Միշիկը գնաց, ու այդ Միշիկի շնորհիվ հաջողվեց, որ, ի վերջո, Հռոմի պապը պատարագ մատուցի, դուք ուղղակի անպատվում եք ոչ միայն պապի ինստիտուտը, այլև ամեն ինչ,- ասաց Գ. Եղիազարյանը՝ հայտարարելով, որ մենք այնպիսի սրբությունների ենք ձեռք տալիս, որոնց ձեռք տալ չի կարելի, նրանց վրա դիվիդենտ շահել չի կարելի:
ԳԽ նախկին պատագամովր Ազատ Արշակյանն էլ կարծիք հայտնեց, որ անշուշտ անձնավորությունը դեր կատարում է, դա քաղաքակիրթ աշխարհի խորհրդանշաններից մեկն է, քաղաքակիրթ աշխարհն օրակարգ մտցրեց հայակական հարցը՝ կաթոլիկ եկեղեցու միջոցով. «Ես ուզում եմ, որ մենք գնահատենք մերոնց: Մենք պետք է հպարատանանք այն մարդկանցով, ովքեր կազմակերպում են մեր կյանքը: Բայց ինչո՞ւ չասենք, որ Միքայել Մինասյանը մեծ դեր է կատարել, Նալբանդյան Էդուարդը շատ կարևոր դեր է կատարել, նրա օրոք է դա եղել, Սերժ Սարգսյանի օրոք է դա եղել»:
Գ.Եղիազարյանի հարցին՝ այսինքն՝ եթե Էդուարդ Նալբանդյանը չգնար, Հռոմի պապը պատարագ չէ՞ր տա, Ա. Արշակյանն այսպես արձագանքեց.
«Եթե դուք էլ այստեղ չլինեիք, այս վեճը չէր լինի, ուրիշ բան կխոսեինք: Ձեր ներկայությունը օրակարգ է ձևավորում: Եթե Միքայել Միանասյանը չլիներ, Էդուարդ Նալբանդյանը չլիներ, Սերժ Սարգդյանը չլիներ, կլիներ Օսկանյանը, նա էլ իր խնդիրները կլուծեր: Այսինքն՝ այդ մարդկանց ջանքերի շնորհիվ այդ օրը տեղի ունեցավ մեզ համար շատ ցանկալի ակցիա»: