«Եթե AKC-74-ը խլացուցիչ չունենար՝ Գյումրվա կեսը կլսեր». Ավետիսյանների հարազատները չեն հավատում փորձաքննության եզրակացությանը. 1in.am
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ երեկ ստացվել էր նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փորձաքննությամբ հերքվել է դեպքի վայրում հայտնաբերված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված լինելու հնարավոր վարկածը: Փորձաքնությունների արդյունքի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ավետիսյանների հարազատների հետ:
«Եթե առանց խլացուցիչ լիներ, կրակոցները ոչ թե մի հոգի կլսեր, այլ բոլորս: Երեխա չենք, տարիքն առած մարդիկ ենք, 28 պատրոն ավտոմատով կրակեն՝ Գյումրվա կեսը կլսի, ուր մնաց՝ հարևանները չլսեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Ավետիսյանի քրոջ՝ Ջուլիետա Ջալալյանի ամուսինը՝ Հրանտ Ջալալյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: