ԲՐԻԿՍ-ի մասնակից երկրները շարունակում են ամրապնդել գործակցությունը բոլոր առանցքային ուղղություններով. Պուտին
Նյու Դելիի գագաթնաժողովում ՌԴ նախագահի ներկայացրած առանցքային թեզերը.
🔸ԲՐԻԿՍ-ի գործընկերությունն անփոփոխ կերպով կառուցվում է իրավահավասարության, հարևանության սկզբունքների վրա։ ԲՐԻԿՍ-ի երկրներում կենտրոնացված է հսկայական մտավոր և տեխնոլոգիական ներուժ:
🔸Միաբևեռ միջազգային հարաբերությունների համակարգն անցնում է պատմության գիրկը։ Բազմաբևեռ աշխարհի ձևավորումն ընթանում է ոչ առանց դժվարությունների և հանդիպում է նրանց դիմադրությանը, ովքեր աշխարհը բաժանում են «ծաղկող այգու» և «վայրի ջունգլիների»:
🔸ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ընդլայնել և ներգրավել Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի երկրները։ Ուժերի հավասարակշռությունը վերաբաշխվում է հօգուտ Գլոբալ Հարավի և Արևելքի աճի նոր կենտրոնների:
🔸Անհրաժեշտ է ավելի մեծ թվով երկրներ ներգրավել խաղաղության և կայունության ապահովման գործում։

