Բաժիններ՝

Հալեպի հակամարտության «սառեցման» պլանը կարող է տապալվել. Ասադ

Շվեդական Expressen թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծիք է հայտնում, որ արտաքին միջամտության պատճառով կարող է տապալվել Հալեպի հակամարտությունը «սառեցնելու» նախաձեռնությունը, որի հեղինակը ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան է:

Անդրադառնալով Մոսկվայում անցկացված միջսիրիական խորհրդակցություններին՝ Ասադը հայտարարել է, որ դրանց արդյունքները կարելի է համարել էական, և, որ կողմերը հասել են որոշակի առաջընթացի: Ասադի խոսքերով՝ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել մի շարք սկզբունքների նկատմամբ, որոնք կարող են տեղ զբաղեցնել սիրիացիների միջև հաջորդ երկխոսության հիմքում:

Ասադը հայտարարել է, որ ՄԱԿ-ում ուշադրություն չեն հատկացնում երկրում ահաբեկիչների կողմից քիմիական զենք կիրառելու վրա, ինչը գնահատում են՝ որպես Սիրիայի իշխանությունների դեմ քաղաքական քարոզչություն: Ասադը նշել է, որ Սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր՝ երկրի իշխանությունների դեմ սկսել են իրականացնել քարոզչություն՝ հրեշի կերպար հաղորդելով երկրի կառավարությանն ու նախագահին, սակայն իրականում դա տապալվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս