Ռուսաստանում Անդրբայկալի մասշտաբային հրդեհների պատասխանատվությունը դրել են ընդդիմության ու դիվերսանտների վրա
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիբիրի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Նիկոլայ Ռոգոժկինն Անդրբայկալի անտառային հրդեհների պատասխանատվությունը դրել է ընդդիմության վրա:
Ռոգոժկինը հայտարարել է, որ հրդեհները միաժամանակ առաջանում են մի քանի տեղում, ընդ որում, դժվարամատչելի շրւջաններում, ուր անգամ լավ պատրաստություն ունեցող մարդը չի կարող հասնել: Ելնելով դրանից՝ նա չի բացառել, որ այդ տարածքներում գործում է դիվերսիոն խմբավորում, որն էլ միաժամանակ մի քանի վայրում կազմակերպել է անտառային հրդեհներ.
«Իրավիճակը ստանդարտ չէ, անտառը միաժամանակ այրվել է մի քանի տեղից: Ես չեմ հասկանում, թե ինչպես է դա հնարավոր, և պատրաստ եմ լսել մասնագետներին, գիտնականներին, թեկուզև՝ շամաններին»:
Ավելի վաղ հաղորդվել էր որ Սիբիրում անտառային հրդեհների հրապարակը մեկ օրում ավելացել է ավելի քան 10.000 հետարով: Այսօր առավոտվա դրությամբ՝ 5 շրջանում շարունակվում է 95 հրդեհ, որ առնչվել է 118.500 հեկտարի: