Բաժիններ՝

Արմեն Երիցյանը կոչումներ շնորհեց երիտասարդ փրկարարներին

Ապրիլի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը:

ՓԾ փրկարարական ուժերի վարչության, Կոտայքի, Արմավիրի և Վայոց ձորի մարզային փրկարար վարչությունների 6 աշխատակցի փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Շնորհավորելով նորակոչ սպաներին՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մաղթեց նրանց նորանոր առաջխաղացումներ և այս ճանապարհին կարևորեց գիտելիքների կատարելագործման անհրաժեշտությունը:

«Դուք պետք է հպարտ լինեք փրկարարի ձեր կոչման համար: Այսօր նախարարությունն ընդլայնվել է, և մենք պետք է գիտակցենք մեր առջև դրված խնդիրները: Ես հպարտ եմ, որ բոլորը խոսում են փրկարարի աշխատանքի մասին, չկա այդպիսի մարդ, որ լսած չլինի փրկարարի մասին և այս ամենին մենք հասել ենք կարճ ժամանակում: Մենք դեռ շատ անելիքներ ունենք, և այդ աշխատանքը պետք է կատարենք միասին», – ասաց նախարարը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս