Խոշոր ավտովթար՝ Գյումրիում. տուժածները վերակենդանացման բաժանմունքում են
Tsayg.am-ը գրում է. Ապրիլի 17-ին ժամը 11-ին ավտովթար է տեղի ունեցել Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի դիմաց: Բախվել են «Գազ 24» և «Մերսեդես» մակնիշների մեքենաները: Բախման հետևանքով տուժել են «Գազ 24» մակնիշի մեքենայի վարորդ, 1990 թվականին ծնված Լևոն Ռազմիկի Փիլոյանն ու ուղևոր, 1987 թվականին ծնված Հասմիկ Ռազմիկի Փիլոյանը: Քույր և եղբայր Փիլոյանները շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել են “Գյումրի” բժշկական կենտրոն:
Երկուսն էլ հետազոտվել են: Տուժած Փիլոյանների մոտ ախտորոշվել են գանգուղեղային փակ վնասվածք, պարանոցների սալջարդ, մարմինների փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Լուսանկարները՝ Tsayg.am-ի: