Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հավաքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին:

Իր ելույթում Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հավաքները եւ դրանց զուգահեռ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պաշտպանության բանակի եւ հայոց զինված ուժերի համար:

Երկրի ղեկավարի խոսքով` դրանք հնարավորություն են տալիս կատարելագործելու հրամանատարական կազմի տեսական եւ գործնական ունակություններն ու գիտելիքները, ծանոթանալու առաջատար փորձին եւ այն կիրառելու տեղերում, բարձրացնելու զորամասերի հրամանատարության պատրաստվածությունը, ինչպես նաեւ շտկելու եղած թերություններն ու բացթողումները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել բանակի հրամանատարությանը ռազմավարական եւ մարտավարական մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930