ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 6-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը: Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը:
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 4-րդ դատարանը վերացրել է Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի արտասահման մեկնելու վրա դրված արգելքը:
«Ես համարում եմ, որ այսօր իրականում Հայաստանում իշխանություն չկա, որովհետև եթե ունենայինք իշխանություն, նրանց վերաբերմունքը համարժեք կլիներ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության չափերին: Իշխանությունն իրեն ադեկվատ չպահեց, իշխանությունը չգիտակցեց: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանին, որ ինքը երկիր է ներկայացնում, ինքը ազգ է ներկայացնում և պետք է կարողանա պաշտպանել ազգի արժանապատվությունը»:
ԵՄ-ի Խորհուրդը միաձայն հրաժարվել է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Հարցին, թե որքանո՞վ են ադեկվատ իշխանության քայլերը, Տ.Ուրիխանյանը նշեց, որ արժանապատիվ չէ խոսել որևէ այլ ձևաչափի և երանգավորումների մասին:
2008 թվականի ճգնաժամի պատճառով գործազուրկ է դարձել ավելի քան 61 միլիոն մարդ:
«Չկան ապացույցներ, որ այնտեղ ոչ թե Պերմյակովի շորերն ու կոշիկներն են հայտնվել, այլ եղել է ինքը անձամբ: Այդ առումով՝ կասկածի տակ եմ դնում այն միակ վարկածը, որ մեզ տրամադրել են այսքան բարդ իրավիճակում: Եթե նա լքել է բազան, ինչո՞ւ գոնե 2 ժամ հետո դա հայտնի չի եղել հայկական պատկան մարմիններին: Երկրորդ վարկածը, որը չի դիմանում քննադատության՝ այն է, որ նրան գտել են սահմանի մոտ: 15 կմ-ի վրա գտնվող բազայից ինչպե՞ս է նա այդտեղ հասել և ինչո՞ւ մեղադրանքների մեջ չկա սահմանն անցնելու փորձը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականություննրի» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ինչպե՞ս մեկ մարդ մտավ, 5 չափահաս մարդու տարբեր սենյակներում գնդակահարեց և ոչ ոք անկողնուց վեր չկացավ. բոլոր դիակները եղել են բնական ձևով անկողնու մեջ: Այդ բակն ընդհանուր բակ է ու, բացի նրանցից՝ երկու ընտանիք է ապրում. այդ կրակոցների ձայները ինչպե՞ս չեն լսել: Բոլորի համար զարմանալի է նաև այն, որ եթե Պերմյակովը մարդասպան էր ու ցանկանում էր փախչել, ինչո՞ւ էր իր շորերն ու այդ գրությունը թողնում: Գյումրեցիներն ուզում են ստանալ այս հարցերի պատասխանները: »,-պարզաբանումներ նա:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից այսօր «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում հրավիրված «Ոչ իշխանական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովը» չկայացավ, թեև հյուրերը ժամանել էին և սեղանները գցված էին: Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ Գյումրու դեպքերի հետ կապված «ավել-պակաս խոսակցությունների տեղիք չտալու» համար խորհրդաժողովը հետաձգվում է:
Այս մասին են վկայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկվա տվյալները:
Այսօր՝ ժամը 17.30, ԱՀԹ առաջնորդնիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի և Ավետիսյան ընտանիքի անդամների:
Այս օրերին, հատկապես՝ Ավետիսյանների ընտանիքի վերջին շառավղի՝ մանկահասակ Սերյոժա Ավետիսյանի մահվան պատճառով, ժողովրդի ցասումը հասել է գագաթնակետին, ինչը կարող է առիթ տալ հակառակորդին ձեռնտու ինքնաբուխ և հախուռն ընդվզումների:
Մոսկվան հրաժարվել է միջուկային նյութերի անվտանգության պահպանման ապահովման հարցում ամերիկյան օգնությունից:
Այսօր ասուլիսում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նա ճի՞շտ է համարում Գյումրիի ողբերգական դեպքերի կապակցությամբ Հանրապետությունում սգո օր չհայտարարելու հանգամանքը:
ՀՀԿ խմբակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ: Ցավոք, չհաջողվեց փրկել երեխայի կյանքը, և վերջին լույսը մարեց բոլորիս սրտերում:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սուրեն Փիլոսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
«Իսկ ինչ վերաբերում է նախագահի ներկա չգտնվելուն այդ հուղարկավորությանը, ապա պիտի ասեմ, որ երկրի երկրորդ դեմքը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա էր, և դա, կարծում եմ, նորմալ էր, իսկ նախագահը, վարչապետը ցավակցել են: Չեմ կարծում, որ երկրի բոլոր ղեկավարները պետք է միաժամանակ գային և սգային հենց տեղում»:
Խաղը տեղի է ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքաում, որում Իրաքի հավաքականը 1:0 հաշվով պարտության է մատնել Հորդանանի հավաքականին:
«Նրանք չեն պատկերացնում, թե ինչ կարող էր պատահել, եթե հանկարծ հավաքվեին մի խումբ սադրիչներ, մարդիկ, որոնք արդեն չէին կարողանա իրենց տիրապետել, և գնային զորամասի վրա. դա արյունահեղություն է: Ես շատ լավ գիտեմ, և համապատասխան մարմիններն էլ գիտեն, թե դրանք ովքեր են, բայց հիմա չեմ ուզում արտահայտվել. նրանք արժանի չեն, որ ես նրանց անունները տամ: Ի՞նչ է նշանակում սգի մեջ գտնվող մարդկանց ուղարկել զորամասի զինված պահակախմբի վրա: Ցանկացած զորամաս ունի իր կանոնակարգը, ունի իր պահանջները. նա պարտավոր է զգուշացնել, իսկ զգուշացնելուց հետո՝ կրակ բացել, բայց հետո՞: Առանց այն էլ մենք քի՞չ ենք անմեղ զոհեր տալիս»:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից այսօր հրավիրված ոչ իշխանական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովը հետաձգվեց: Խորհրդաժողովի մասնակիցները տեղյակ չլինելով հետաձգման մասին հայտարարությանը, հավաքվել էին Ծառուկյանի կողմից ընդամենը մեկ ամիս առաջ բացված «Մուլտի գրանդ» հյուրանոցի դիմաց, և միայն ժամը 12-ին մոտ՝ հյուրանոցից դուրս գալով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մոտեցավ հավաքվածներին և հայտնեց, որ իրենք որոշել են խորհրդաժողովը հետաձգել, քանի որ Սերյոժա Ավետիսյանի մահը ազդել է բոլորի վրա, և ճիշտ չի ընկալվի, եթե իրենք այս պայմաններում խորհրդաժողով անցկացնեն:
Շոյգուն Դեհգհանին հրավիրել է Մոսկվա, ուր ապրիլին կայանալու է միջազգային անվտանգության հարցերով կոնֆերանս:
Այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի կունենա փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը: Գյումրին ցնցված է. մինչ երեկ նրանք հույս ունեին, որ գենո Ավետիսյանների ընտանիքի փոքրիկ անդամը ողջ կմնա, բայց ցավոք, հրաշք տեղի չունեցավ:
Ինչպես տեղեկացրել ենք, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հրազենային վիրավորումից մահացել էր զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Վերջինս Լոռու մարզի Սարահարթ համայնքից է: Համայնքի ղեկավար Վասիլ Փիլոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Փիլոսյանը արդեն մեկ ու կես տարի է՝ ծառայում էր բանակում:
«Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը տեղյակ չէ, թե ով կամ ինչու է այսօր՝ հունվարի 20-ին, նռնակ կախել իր տան դարպասից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:
Քաղաքացուն մեկ այլ երկրի հանձնելն արգելում է Սահմանադրությունը, առավել կոնկրետ՝ նրա 61-րդ հոդվածը:
Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել այդ ուղղությամբ:
Արդյոք Գյումրիում հնարավո՞ր է նոր լարվածություն, ընդվզման նոր դրսևորումներ: Որևէ մեկն այս հարցին չի կարող պատասխանել, որովհետև, ի տարբերություն մյուս դեպքերի, երբ կան հստակ կազմակերպիչներ, Գյումրիի բողոքի ցույցերը չունեն կոնկրետ կազմակերպիչներ, և ամեն ինչ տեղի է ունենում ինքնաբուխ:
Պայմանագրային զինծառայողներից մեկը, իր անունը չհրապարակելու պայմանով, մեզ հայտնեց, որ Նոյեմբերյանի սահմանագծում գտնվող ադրբեջանական հենակետերում կին դիպուկահարեր կան:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երիտասարդները հունվարի 19-ի երեկոյան մոմավառություն են անցկացրել հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործության պատճառով երեկ երեկոյան մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին: