Մոմավառություն Ալավերդի քաղաքում
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երիտասարդները հունվարի 19-ի երեկոյան մոմավառություն են անցկացրել հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործության պատճառով երեկ երեկոյան մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին:
Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գյումրիում ողբերգության զոհ դարձաց Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու ողջ հայ ազգին: Մարեց բոլորիս վերջին հույսը, փոքրիկ Սերյոժայի պայքարը կյանքի համար ավարտվեց դաժանաբար: Աստված խաղաղությամբ թող ննջեցնի անմեղ հոգիդ: Երկնքում մի լուսավոր ու վառ աստղ էլ ավելացավ…