Արդեն լրացել է Պերմյակովի ձերբակալման 72 ժամը և Հայաստանի քննչական կոմիտեն առայժմ միայն որոշում է կայացրել՝ երկու կամ ավելի անձանց սպանության գործով Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մարդկանց ստրկական, սեռական և բռնի անօրինական շահագործում՝ թրաֆիքինգ:
Ձմեռը երևի թե ամենաբարդ ու երկար թվացող եղանակն է մեզ համար, քանի որ, համաձայն եմ, դժվարություններն ու հոգսերը շատ ավելին են քան մյուս եղանակներին, բայց ամեն ինչ կփոխվի, եթե խելամտորեն նվազեցնեք ձմռանը ձեզ տանջող դժվարություններն ու հիանաք դրա գեղեցկությամբ:
Քիչ առաջ դիմակավորված անձինք հարձակվել են քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբիլելյանի վրա, ով ավելի շատ հայտնի է Նավակ Ճոճող անունով, եւ ծեծի ենթարկել վերջինիս
Ամանորին ընդառաջ ընդունված ավանդույթ է մաքրել և ոչ պետքական իրերից հնարավորինս ազատել բնակարանները: Հին իրերից ազատվելը հին տարում ամեն վատ բան թողնելու և նոր տարին նորովի դիմավորելու խորհուրդ ունի:
Հունվարի 16-ին, ժամը 04.55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ գողացել են հիվանդներից մեկի բաճկոնը, որի գրպաններում եղել է անձնագիր և բջջային հեռախոս:
Մեզ մոտ միջնաժամկետ զարգացման ծրագրեր են կազմում, դրանցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այսինքն՝ մենք այսօր ապրում ենք մի ծրագրով, որը վաղուց իրականության հետ որևէ աղերս չունի
Քրքումը կճապղպեղի նման նիհարեցնող հատկություն ունի։ Նրան երբեմն նույնիսկ «դեղին կճապղպեղ» են անվանում։ Ընդհանրապես քրքումն անվանում են կանացի համեմունք։ Այն լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայի մեջ, մասնավորապես՝ մաշկային խնդիրները բուժող միջոցների ստեղծման ժամանակ։
Գյումրիում՝Ռիժկովի ճեմափողոցում, ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել ՀՀ Ոստիկանության «Կումայրիի» բաժին:
Եթե նավթի 1 բարելի գինը պահպանվի 40 դոլարի սահմաններում, ապա ՌԴ քաղաքացիների իրական եկամուտները 2-3 տարում կնվազեն 10%-ով։ Իսկ 2015 թվականի ընթացքում դրանք կկրճատվեն 3-5%-ով։ Այս մասին հայտարարել է ՌԴ քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը։
ԻԻՀ քաղաքացի Էդվին Խ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 35-262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
168.am-ի հետ զրույցում մի քանի հաշվապահներ նշեցին, որ ամեն ամիս հաշվետվությունների ներկայացման օրերին է համակարգը վատ աշխատում, կարծես հենց այդ օրերին դրա վրա աշխատանքներ են տարվում, թարմացումներ են արվում
Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը 21 տարեկան էր, և պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո է անցել ծառայության:
Հունվարի 16-ին, ժամը 04.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Մարտունի քաղաքի 4 բնակիչներ:
ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը, «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է, թե ՌԴ-ում գործող օրենքի համաձայն՝ այն անձը, ում ընտանիքում դատպարտված մարդ կա, չի ուղարկվում այլ երկիր ծառայության: «Սա ես ձեզ հաստատ կարող եմ ասել»,- ասել է Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովի եղբայրը սպանության համար դատապարտված է ազատազրկման:
Ընդեղենը կարող է հրաշագործ ազդեցություն ունենալ սրտի աշխատանքի վրա, եթե այն դառնում է բալանսավորված դիետայի մի մաս: Ընդեղենի այս հատկությունը պայմանավորված է նրա մեջ առկա մի շարք օգտակար նյութերով.
Նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդ աղջիկը «Вконтакте» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է ոմն Նարեկի հետ։ Համացանցում, ինչպես նաեւ հեռախոսային խոսակցությունների ժամանակ նրան տեղեկություններ է հայտնել իր անձնական կյանքի վերաբերյալ, այդ թվում, որ նախկին ընկերոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը:
Հունվարի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1959 թ. ծնված Մարինե Դ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Շատ կարևոր է, որ հոգևորականը, որպես Քրիստոսի խոսքի փոխանցող, մխիթարող լինի, հույս, հավատ ներշնչի նրանց: Հաճախ այցելում ենք նրանց ընտանիքներ որոշ խնդիրներ լուծելու, օգնելու դպրոցահասակ երեխաներին նյութապես՝ կրթության, ճանապարհածախսի հարցում և այլն: Մեզ էին միանում նաև շատ հավատացյալ երիտասարդներ:
Հունվարի 20-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրոպական միություն խորհրդի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել։
«Կատարվել է ահավոր մի բան, այս հրեշավոր արարքը պետք է պատիժ ստանա Հայաստանում, ինչպես եղավ Հրաչյա Հարությունյանի դեպքում: Մեր համերկրացին իր պատիժը կրում է ՌԴ-ում: Կարծում եմ, որ այդպես էլ պետք է Պերմյակովը դատապարտվի Հայաստանում»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Ապարանից դեպի Արագած տանող ավտոճանապարհին գետնաբուք է:
«Մենք կոչ ենք անում ժողովրդի ապագայի մասին սրտացավ բոլոր հայերին և հայկական կազմակերպություններին իրենց հասանելի բոլոր միջոցներով նպաստել Արա Աբրահամյանի և Լևոն Մուկանյանի հրաժարականներին»,- ասված է հայտարարության մեջ:
Մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Երեխայի կենսական նշանակության բոլոր օրգանների գործունեությունը նորմայի թույլատրելի սահմաններում է:
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2014 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ:
Ֆրանսիայի Հայկական Վերածնունդ շարժումն իր խորին ցավակցանքն է հայտնում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, ազգականներին և մտերիմներին, կիսում նրանց վիշտը և պատրաստակամությունն է հայտնում թիկունք կանգնելու բոլոր ազգակիցներին, որոնք այսօր պայքարում են սեփական անվտանգության և արժանապատվության համար:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում հայտնաբերվել է Ավստրալիայի քաղաքացի, ազգությամբ թուրք, 43-ամյա Գայե Ջոշարիին վրաերթի ենթարկած ավտոմեքենան և վարորդը:
Համով Ջան։Բոլորս ամեն վայրկյան Քեզանից լավ նորություններ ենք սպասում։
Գյումրիում եղեռնական սպանության գործի նախաքննության շրջանակում արդեն հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ: