«Իսլամական պետության» զինյալները ֆուտբոլ նայելու համար մահապատժի են ենթարկել 13 անչափահասի
Breaking911-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալները մահապատժի են ենթարկել 13 դեռահասի, որոնք դիտել են Ասիայի գավաթի խաղարկության շրջանակներում տեղի ունեցած Իրաքի ու Հորդանանի հավաքականների հանդիպումը: Խաղը տեղի է ունեցել Իրաքի Մոսուլ քաղաքաում, որում Իրաքի հավաքականը 1:0 հաշվով պարտության է մատնել Հորդանանի հավաքականին:
Կազմակերպության գաղափարախոսները գտել են, որ «մարզական խաղի դիտումը հանդիսանում է հանցանք, որը պետք է պատժվի մահվամբ»: Ծայրահեղականները 13 անչափահասի մեղադրել են կրոնական օրենքները խախտելու մեջ, ինչից հետո գնդացիրի միջոցով գնդակահարել են նրանց: