ՀՅԴ ԳՄ. «Գյումրիում Ավետիսյան գերդաստանի ոճրային սպանության գործի քննությունը և հետագայում նաև դատաքննությունը պետք է կայանա ՀՀ տարածքում»

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 6-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը: Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը:

Որեւէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած հայրենակցի, ամեն մի բանական մարդու կսկիծն ու հոգու խռովքը: Միաժամանակ, վերահաստատում ենք մեր ներկայացուցիչների կողմից նախկինում էլ հրապարակայնորեն պարբերաբար հնչեցված պահանջը` Գյումրիում Ավետիսյան գերդաստանի ոճրային սպանության գործի քննությունը եւ հետագայում նաեւ դատաքննությունը պետք է կայանա Հայաստանի Հանրապետության տարածքում` ՀՀ օրենքներին համապատասխան»,- ասված է ՀՅԴ ԳՄ հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս