Ռուսաստանն ու Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը միջակառավարական համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին:

Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, ով պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, և Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հուսեին Դեհգհանը:

Համաձայնագրի ստորագրումից հետո Շոյգուն հայտարարել է, որ վերջին տարիներին հետևողականներոն զարգանում են ռուս-իրանական ռազմական կապերը, և դրանց զգալի ամրապնդմանն է միտված այս նոր համաձայնագիրը:

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել Ռուսաստանի ու Իրանի նավահանգիստներ ռազմանավերի մուտք գործելու պրակտիկան: Բացի այդ, հայտարարվել է, որ Ռուսաստանն ու Իրանը պայքարելու են տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության դեմ:

Շոյգուն Դեհգհանին հրավիրել է Մոսկվա, ուր ապրիլին կայանալու է միջազգային անվտանգության հարցերով կոնֆերանս:

Տեսանյութեր

Լրահոս