Կարելի՞ է փոխել կյանքը` ծախսելով քիչ ժամանակ: Այո’: 5sfer.com-ն առաջարկում է 8 ոսկե կանոններ, որոնք պահանջում են օրական ընդամենը 20 րոպե, բայց անկասկած կհարստացնեն ձեր կյանքը: Սա հրաշալի միջոց է՝ սկսել մի բան անել, պայքարել ծուլության դեմ և բարձրացնել մոտիվացիան:
«Առավոտյան ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել ու գնացել եմ աշխատանքի, որտեղ էլ իմացել եմ դեպքի մասին ու վերադարձել տուն: Մենք միշտ հանգիստ, դուռն էլ բաց քնել ենք, երբեք չենք մտածել, որ հնարավոր է՝ ինչ-որ բան լինի: Մեր քաղաքի մեջն ենք, ինչ գիտենանք՝ ինչ կարող է լինել, ապահով քնում ենք»:
Հիմա ստացվումա որ էդ Պերմյակովը ՄԻԱՄԻՏ իրա զենքն ու «պայուսակը», որի վրա ԱՆՈՒՆՆԱ գրած, մոռացելա հանցագործության վայրու՞մ։
Հունվարի 11-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելիս նկատել է մի քաղաքացու, որի գոտկատեղին ատրճանակ կար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արդարադատության խորհրդի որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակի եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-136-Ա հրամանագրում լրացում կատարելու վերաբերյալ:
« Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացավ ամենաանհարմար պահին, երբ այդ պրոյեկտից որևէ բան ակնկալելն անիմաստ է: Ի՞նչ կարելի է սպասել մի մաքսային տարածքից, որտեղ Լուկաշենկոն մաքսային աշխատող է տեղակայել ռուս-բելառուսական սահմանին: Սա նշանակում է, որ տարրական մաքսային միությունը և մաքսային կանոնակարգերն այդ միությունում չեն գործում: Այս միությունն անհրաժեշտ է Ռուսաստանին՝ բավարարելու համար սեփական կայսերապաշտական նկրտումները, իսկ ընդհանրապես այս տարածաշրջանում նախաձեռնված ինտեգրացիոն պրոյեկտները դատապարտված են անհաջողության, քանի որ այդ միությունների մասնակից երկրները տարբեր նպատակներ ու մոտեցումներ ունեն»,- ասում է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 2-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ այլ երկրների քաղաքացիները կարող են պայամանագրային զինծառայության անցնել ՌԴ զինված ուժերում: Ռուսաստանում կամ նրա սահմաններից դուրս տեղակայված ստորաբաժանումներում ծառայության անցնելու պայմանագիր կարող են կնքել 18-30 տարեկան երիտասարդները՝ առնվազն 5 տարի ժամկետով:
Ժամը 21-ի սահմաններում սպանվածների դիակները Մյասնիկյան 188 հասցեից դուրս են բերվել և պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի մեքենայով տեղափոխվել համապատասխան հաստատություն: Տեղում դեռևս աշխատանքներ են իրականացրել քրեագետները:
Հունվարի 10-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1994 թ. ծնված Աննա Հ.-ն:
Գյումրի. օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Արմենբրոկ» ներդրումային ընկերության ղեկավար, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը, բորսայում գործարքներ չեն կատարվել, հայտեր չկան:
Մոմավառություն ի հիշատակ սպանվածների:
Հիվանդանոց մեկնած իրավապահներին նա հայտնել է, որ գիշերն ինքը Զովունի գյուղում գտնվող «Փեյշն» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել է մի անծանոթի հետ,որն էլ դանակահարել է իրեն:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 9-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած 6 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության եւ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Մտավոր ինքնուրույնությունը մարդկային այն արժեքներն են, որոնք բնութագրում են անձի ուղղվածությունը գործել՝ հիմնվելով իր սեփական ուժերի վրա, ստեղծագործ նորարարական լուծումների վրա։
Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին հունվարի 12-ին դաժանաբար սպանելու մեջ կասկածվող եւ ոստիկանության կողմից հետախուզվող ռուս զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովի ծառայակից ընկերները նրա մոտ ագրեսիա չեն նկատել, անհավասարակշիռ պահվածք նույնպես։ Պերմյակովի ընկերը՝ Անդրեյը, NEWS.am-հետ զրույցում ասել է, որ դժվարանում է հավատալ, որ Պերմյակովը կարող էր նման ոճրագործություն կատարել. «Ես շոկի մեջ եմ, անկեղծ ասած, չեմ հավատում, որ նա նման բան կաներ, մարդ կսպաներ»։
նրանք փաստացի գործազուրկ են, բայց չեն դասվում գործազուրկների թվին, քանի որ աշխատանք չեն փնտրել հարցման պահին
Վաղը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը կմեկնի Գյումրի: Նախարարը հանդիպում կունենա Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ:
Սերգեյ Լավրովը իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի` հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։
Հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Մանուկյան փողոցից, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Մարատ Մ.-ին, որը ներկայացրել է «Բրաունինգ» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով և հայտնել, որ ատրճանակը՝ համապատասխան թույլտվությամբ, պատկանում է իրեն:
Նա հորդորել է խուճապի չմատնվել, չնայած դեպքն արտառոց է: Ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, իր զինվորական համազգեստը: Զգեստափոխվել է և փախուստի է դիմել արդեն զգեստափոխված վիճակում:
Լարված իրավիճակ է ստեղծվել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում: Այսօր առավոտյան սահմռկեցուցիչ եղանակով սպանվածների հարազատները թիվ 188 տան մոտ պահանջում են, որպեսզի դատաբժիշկները դիերը շուտ տեղափոխեն դիահերձարան:
«Ղարաբաղում և ԼՂ հակամարտության շուրջ Ռուսաստանը չունի որևէ պարտավորություն: Մենք ունենք պարտավորություններ միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»,- ասում է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը:
Գյումրիում դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի քույրը՝ Եկատերինա Միսայլովան, վստահ է, որ իր եղբայրը չէր կարող այդքան մարդ, հատկապես՝ երեխա սպանել:
Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը:
Կողմերը մտահոգություն հայտնեցին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհ դարձավ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին դեպքի շուտափույթ, օբյեկտիվ և անկողմնակալ քննության անցկացման վերաբերյալ:
Այսօր` հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը, հիրավի, ցնցեց ամբողջ քաղաքը: Գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի կորուստը մեր ընդհանուր վիշտն է: Գիտակցելով խորը ցավը և սարսափելի հետևանքները` ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ուհարազատներին` մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ անմեղ փոքրիկին` շուտափույթ ապաքինում:
Հրամանով հանձնարարվել է մաքսային հսկողության գոտիներում, մաքսային հսկողության տարածքներում (ժամանակավոր պահպանման պահեստներում), մաքսային պահեստներում, սահմանային մաքսային մարմիններում 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2015-ի հունվարի 11-ը սահմանել հերթապահություն` յուրաքանչյուր օրվա համար նշանակելով պատասխանատու աշխատակից:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ իր պաշտոնակցի հետ: Ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտել կատարված հանցագործությունը: