ՀՀԿ-ական պատգամավոր. «Սգո օր հայտարարում են՝ հաշվի առնելով զոհերի թիվը և կատարված երևույթը»

Այսօր ասուլիսում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նա ճի՞շտ է համարում Գյումրիի ողբերգական դեպքերի կապակցությամբ Հանրապետությունում սգո օր չհայտարարելու հանգամանքը: Ի պատասխան նա ասաց, որ սգո օր սովորաբար հայտարարում են՝ հաշվի առնելով զոհերի թիվը և կատարված երևույթը: Լրագրողների դիտարկմանը՝ արդյո՞ք երևույթն արժանի չէր սգո օրվա, պատգամավորը պատասխանեց, որ երևույթն արժանի էր դատապարտելու:

Տեսանյութեր

Լրահոս