Միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հայտնի մասնագետ Ամալ Քլունին, հանրահայտ դերասան Ջորջ Քլունիի կինը, հանձն է առել Մարդու Իրավուքնների Եվրոպական Դատարանում (ՄԻԵԴ) «Դոգյու Փերինչեկի» գործով հայկական կողմի պաշտպանությունը:
«Ամեն ինչ կարգին է, ես հիմա գտնվում եմ ոստիկանական բաժանմունքում, բայց չգիտեմ, թե ինչի համար են ինձ բերման ենթարկել։ Սպասում եմ, որ դա ասեն»:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ հանդես գալով գյումրեցիների առջև, հայտարարել է, որ իր աչքով տեսել է Ավետիսյանների ընտանիքի 6 անձին սպանելու համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին:
1999 թ. ռուս զինծառայողները հարբած կրակ էին բացել, որի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել մեկ տասնյակ անմեղ քաղաքացիներ: Չնայած դրան՝ նման հանցագործություններն ազգություն և դավանանք չեն ճանաչում, ուստի և անթույլատրելի է այն դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից և դարձնել ազգամիջյան թշնամանքի հարց:
Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Գյումրիում:
Փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված՝ մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:
Գյումրի բժշկական կենտրոնից Երեւան է տեղափոխվում այսօր՝ հունվարի 15-ին Գյումրիում բախումների հետեւանքով տուժած ոստիկաններից մեկը:
«Ես կարծում եմ, որ Թուրքիան այլևս չի ցանկանում միանալ Եվրոպական միությանը: Այո, Թուրքիան ցույց է տալիս, որ Թուրքիային ԵՄ-ին չմիացնելը վնասում է հենց Եվրոպական միությանը, և Թուրքիան այսօր այլևս հետաքրքրված չէ ԵՄ անդամակցության հեռանկարներով»,- ասում է նա:
.«Սա՞ էր ձեր ուզածը՝13 անձ տարել են ոստիկանություն, 14 հոգի վիրավոր է, մեկի վիճակը ծանր է: Սա՞ էր ձեր ուզածը: Ռուսը ընդեղ հանգիստ նստած, եւ էլի հայը հայի արյուն թափեց: Դուք ինձ չլսեցիք, ես երբ խոսում էի, ձեզանից 90 տոկոսը համաձայն էր եւ 10 տոկոսը միայն ջուր էր պղտորում եւ դուք գնացիք 10 տոկոսի հետեւից: Հիմա ես ձեզ ասում եմ գնացեք տուն, որպեսզի ես մտնեմ եւ խնդրեմ, որ դուրս թողնեն նրանց»:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Դայվո»-ի վարորդը 1980 թ. ծնված Կարապետ Զ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 21.00-ին, ներկայացել է բաժին և տվել բացատրու
«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքի կապակցությամբ եւ կոչ անում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովին եւ Կառավարությանը ձեռնարկել համապատասխան միջոցներ Գյումրիում լարված հասարակական մթնոլորտը հանդարտեցնելու նպատակով:
«Ազատություն» ռադիկոյանի փոխանցմամբ՝ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը քիչ առաջ տեղեկացրել է, որ երկու մարդ՝ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, լրատվամիջոցների ուղեկցությամբ գնալու են տեսնեն՝ թե դեռևս Հայաստանու՞մ է Գյումրու սպանդն իրականացրած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը:
Երևանի վարչական տարածքում կան մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ: Դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի և դպրոցների հարևանությամբ և առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունը:
«Այն , ինչ տեղի ունեցավ, առահասարակ դժվար է պատկերացնել. ինչպե՞ս կարող է մարդ անել այն, ինչ կատարվել էր այդտեղ: Ցավոք եղել է այն, ինչ եղել է: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, ցավակցում ենք Գյումրիի բնակիչներին, սպանվածների հարազատներին ու բարեկամներին»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Դոլարն առաջարկվել է 479 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 477 դրամը
«Իմ կարծիքով, 99,9 %-ով ռուս զինվորականները երբեւէ իրենց կոլեգաներին չեն պատժում: Զինվորական դատախազությունը նրանց կատարած հանցագործությունները ծածկադմփոց է անում, կոծկում է դեպքերը, հանցագործներին ուղարկում Ռուսաստան: Այդ դեպքում, էլ ո՞վ պետք է բողոքի: Բողոքելու դեպքում էլ, ինչպես Վահրամաբերդի զոհված երեխաների ծնողներին, ահաբեկում են: Նույնիսկ անապահով խեղճ ու կրակ ընտանիքներին նյութական փոխհատուցում չտվեցին: Եւ գործը հասավ նրան, որ այժմ էլ ռուսական ռազմաբազայի զինծառայողն այսպիսի սպանդի մեջ է կասկածվում»:
ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին են հատկացվել Աբովյան քաղաքի Արզնու խճուղու 10 հասցեում գտնվող շենք-շինությունները:
Գյումրիի Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից մեկը ոստիկան է:
Ուշադրություն, որոնվում են որպես անհայտ կորած:
Այս պահին Գյումրիում ցուցարարների հետ զրույցում է Զարուհի Փոստանջյանը, նա փորձում է ցուցարարներին համոզել, որպեսզի նրանք քարերով չխփեն ոստիկաններին: «Մեր ախպերներն են էնտեղ, ցավդ տանեմ, մի արեք…»,- խնդրում է նա:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է Վանաձոր քաղաքի բնակիչ Հ.Մարգարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները։
Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի մոտ իրավիճակը պայթյունավտանգ է: Ցուցարարները քարեր են նետում ոստիկանների վրա, որոնք պատ են կազմել վահաններով: Մի շարք ցուցարարներ փորձեցին շրջել ոստիկանական մեքենան:
Հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կայացել է Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում։
Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջև ոստիկանական ուժերը շատանում են: Մահակներով, վահաններով ոստիկանները հետ փորձում են հետ մղել ցուցարարներին: Պայթյուններ, կրակոցի ձայներ են հնչում, կան նոր վիրավորներ:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հարցաքննության ժամանակ Պերմյակովը հայտարարել է, որ չի ծրագրել սպանությունը, պարզապես ցանկացել է ազատվել վկաներից, միայն ծրագրված է եղել փախուստը: «Ծարավ» զինվորը ազատվել է վկաներից, հատկապես` «ամենավտանգավորներից»` 2 տարեկան Հասմիկից ու 6 ամսական Սերյոժայից, շտապել է քաղաքացիական հագուստ հագնել, բայց զինվորական շորերն ու «Պերմյակով» գրությամբ պայուսակը «պատահաբար» թողել է դեպքի վայրում:
ՊՈԱԿ-ին վերապահվել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման մի շարք նոր գործառույթներ, որոնք հնարավորություն կտան ընդլայնել կառույցի գործունեության շրջանակը, կատարել արտերկրի պատվերներ, վերապատրաստել երիտասարդ մասնագետների:
Հյուպատոսարանի առջև այժմ լարված իրավիճակ է։ Գյումրեցիները քարեր են նետում շենքը շրջապատած ոստիկանների ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ արդեն կան բերման ենթարկվածներ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 6 դեպքից` 5-ը:
ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015թ. ծրագիրը, որի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը: