Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը շատ մեծ սխալ արեց, որ սգո օր չհայտարարեց (տեսանյութ)
«Ես համարում եմ, որ այսօր իրականում Հայաստանում իշխանություն չկա, որովհետև եթե ունենայինք իշխանություն, նրանց վերաբերմունքը համարժեք կլիներ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության չափերին: Իշխանությունն իրեն ադեկվատ չպահեց, իշխանությունը չգիտակցեց: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանին, որ ինքը երկիր է ներկայացնում, ինքը ազգ է ներկայացնում և պետք է կարողանա պաշտպանել ազգի արժանապատվությունը: Ըստ էության, նա իրեն պահեց վախկոտի նման և փորձեց ոչինչ չանել, որը կարող է բարկացնել ռուսական կողմին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով Գյումրիի դեպքերի վերաբերյալ:
Նա նշեց, որ ինքն անձամբ հայ-ռուսական բարեկամության կողմնակից է, բայց չպետք է ազգի արժանապատվության հաշվին այդ բարեկամությունը պահվի: Ըստ Լ.Սարգսյանի՝ դատախազությունն ավելին չի կարող անել, որովհետև ուղիղ կախվածության մեջ է նախագահից: Լ.Սարգսյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանը շատ մեծ սխալ արեց, որ սգո օր չհայտարարեց:
Մանրամասները՝ տեսանյութում